Սթարմերը ժամանել է Շանհայ
Աշխարհ
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Պեկինից ժամանել է Շանհայ՝ հունվարի 28-31 ընթացքում իրականացվող այցի շրջանակում։ Ջեֆան Ժիբաո շանհայական թերթի հաղորդմամբ՝ հատուկ British Airways ինքնաթիռը վայրէջք է կատարել Հունցյաո միջազգային օդանավակայանում։
Սպասվում է, որ Սթարմերը կհանդիպի Շանհայի ՔՊԿ քաղաքային կոմիտեի քարտուղար Չեն Ցզինինի և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։
Սթարմերը դարձել է առաջին բրիտանացի վարչապետը վերջին 8 տարիների ընթացքում, ով այց է կատարել Չինաստան։ Հունվարի 29-ին նա բանակցություններ է անցկացրել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Պետական խորհուրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Նրա այցի ընթացքում Մեծ Բրիտանիան և Չինաստանը ստորագրել են 10 համաձայնագիր, որոնց մեծ մասը առնչվում է առևտրի ոլորտին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից