Իսրայելի զինված ուժերը գնդակոծել են Սիրիայի հարավը
Աշխարհ
Իսրայելի զինված ուժերը գնդակոծել են Սիրիայի հարավային Էլ Կունեյտրայի նահանգի տարածքները: Al-Ikhbaria հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել նահանգի հարավում գտնվող Քուդնա բնակավայրից ոչ հեռու գտնվող տարածքը։ Ըստ տեղեկությունների՝ գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքները գնդակոծվել են խոշոր տրամաչափի գնդացիրներով։
Պատահարի հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։Հունվարի 6-ին Սիրիան և Իսրայելը Փարիզում ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացված բանակցությունների նոր փուլի արդյունքներով համաձայնության են եկել ստեղծել մեխանիզմ հետախուզական տվյալների փոխանակման, լարվածության թուլացման և դիվանագիտական փոխգործակցության համար։
Կողմերը վերահաստատել են իրենց ձգտումը՝ հասնելու համաձայնությունների, որոնք կապահովեն անվտանգություն և կայունություն։ Ընդ որում, Սիրիայի անցումային շրջանի կառավարությունը շարունակում է պնդել, որ իսրայելական զորքերը դուրս գան Դամասկոսից հարավ գտնվող ապառազմականացված գոտուց։ Ըստ Սիրիայի իշխանությունների՝ առանց դրա բանակցություններում առաջընթացն անհնար է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru