Իրանը մտադիր է զարգացնել իր պաշտպանական ենթակառուցվածքը
Աշխարհ
Իրանի պաշտպանական ներուժը չի հանդիսանա որևէ բանակցությունների առարկա․ Թեհրանը մտադիր է շարունակել իր պաշտպանական ենթակառուցվածքի զարգացումը։ Այդ մասին, Euromedia24-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանական ժողովրդի անվտանգությունը մեր կարմիր գիծն է։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում պահպանել և զարգացնել մեր պաշտպանական ենթակառուցվածքը», — ընդգծել է նա Ստամբուլում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ոչ մի պետություն չի սակարկում այլ երկրների հետ իր պաշտպանության միջոցները, և Իրանը բացառություն չէ»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից