Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ
Աշխարհ
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) մարտիկները կմիանան կառավարական ուժերին Սիրիայի Դեյր էզ-Զորի, Ռաքքայի և Հասաքայի նահանգներում, այս մասին ՍԴՈւ հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել X սոցիալական հարթակում, գրում է Euromedia24–ը։
«Ըստ Դամասկոսում սիրիական իշխանությունների հետ հունվարի 27-ին կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության՝ կկազմավորվի զինվորական դիվիզիա, որի կազմի մեջ կմտնի ՍԴՈւ-ի երեք բրիգադ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Քրդական ինքնակառավարման մարմինները կինտեգրվեն սիրիական կառավարական կառույցներին, որոնց աշխատակիցների համար կերաշխավորվի պետական ծառայողի կարգավիճակ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru