Կիևը կարծում է, որ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել․ Ուիթքոֆ
Աշխարհ
Կիևը կարծում է, որ նոյեմբերից Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո խաղաղ կարգավորման ուղղությամբ ավելի շատ առաջընթաց է գրանցվել, քան ամբողջ հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը, գրում է Euromedia24–ը։
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները ԱՄՆ կառավարությունը գնահատել է որպես դրական և կառուցողական՝ նշելով, որ ռուսական և ուկրաինական պատվիրակություններն անմիջականորեն շփվել են։
«Ուկրաինացիները, ըստ էության, ասել են, որ Ժնևից հետո մենք ավելի շատ առաջընթաց ենք գրանցել, քան հակամարտության անցած չորս տարիների ընթացքում», – ասել է Ուիթքոֆը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կաբինետի անդամների հետ հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից