Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ
Հայաստան
Հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Աշտարակի, Անիի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/01/30/183991


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից