ՌԴ–ն գրեթե դադարեցրել է հարվածներն էներգետիկ օբյեկտներին․ Զելենսկի
Աշխարհ
Ուրբաթ երեկոյան մեկնարկել է էներգետիկ օբյեկտների վրա առանց հարվածների շաբաթը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին հունվարի 30-ի երեկոյան ելույթում։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը գրեթե չի հարվածել էներգետիկ օբյեկտներին, սակայն մեկ հարված եղել է Դոնեցկի մարզում, մեկն էլ Դնեպրի մարզում։
«Մեր բոլոր մարզերում ուրբաթ գիշերվանից մինչև ուրբաթ էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն եղել։ Գրեթե ոչ մի։ Բացառությամբ Դոնեցկի մարզի, որտեղ գազի ենթակառուցվածքներին մեկ հարված է եղել՝ օդային ռմբակոծություն։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ուշադրությունը կենտրոնացնում լոգիստիկային, հանգույցի կայարաններին հարվածելու վրա», - ասել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը կլինի հայելային սկզբունքով․ այսօր Ուկրաինան ձեռնպահ է մնացոլ Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից