Ուկրաինայի խաղաղությունը կախված է Ռուսաստանի անվտանգության կայունությունից՝ ԱԳՆ գնահատականը
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանի անվտանգությունը հանդիսանում է Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը։ Նրա խոսքով՝ միջազգային քննարկումներում հաճախ խոսվում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, սակայն խաղաղ կարգավորման շրջանակում գրեթե չի անդրադարձվում Ռուսաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, հայտնում է Sputnik International-ը։
Գրուշկոյի գնահատմամբ՝ եթե Ռուսաստանը վստահ լինի, որ Ուկրաինայի տարածքը չի օգտագործվի որպես հարթակ՝ Ռուսաստանի անվտանգությանը սպառնալու համար, ապա դա ինքնին կդառնա Ուկրաինայի անվտանգության ապահովման հիմք։ Նա ընդգծել է, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանային անվտանգության հավասարակշռությունը։
Միաժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում Մոսկվայի համար «անընդունելի» է և կարող է հանգեցնել լարվածության կտրուկ սրման։ Նշվում է, որ նման հայտարարությունները, որոնք հնչել են մի շարք եվրոպական երկրներում, Ռուսաստանը գնահատում է որպես ռազմական գործողությունների շարունակման խթանում: Նշենք, որ տվյալ հայտարարությունները ներկայացվել են ռուսական պաշտոնական և պետական լրատվամիջոցների միջոցով և չեն հաստատվել անկախ միջազգային աղբյուրների կողմից։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից