Կուբան չի հրաժարվի ինքնիշխանությունից՝ անկախ ԱՄՆ-ի քայլերից
Աշխարհ
Կուբան չի հրաժարվի իր ինքնիշխանությունից՝ չնայած ԱՄՆ վերջին միջոցառումներին, որոնք ուղղված են նրան տնտեսապես խեղդելուն, ՌԻԱ Նովոստիին ասել է Էկվադորում կղզու դեսպան Բասիլիո Գուտիերեսը։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, ԱՄՆ-ը կարող է ներմուծման մաքսատուրք սահմանել այն երկրների արտադրանքի վրա, որոնք վաճառում կամ մատակարարում են նավթ Կուբային, և նաև հայտարարել է արտակարգ դրություն՝ հղում կատարելով Հավանայից ենթադրաբար բխող ազգային անվտանգության սպառնալիքին։
«Կուբացիներին դժվար ժամանակներ են սպասում, բայց մենք չենք հրաժարվի մեր ինքնիշխանությունից և պետական կառավարման այն համակարգից, որը ազատորեն ենք ընտրել դեռ շատ տարի առաջ»,-նշել է Գուտյերեսը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից