ԱՄՆ-ը հաստատել է 9 միլիարդ դոլարի Patriot հրթիռների վաճառքը Սաուդյան Արաբիային
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել մոտ 9 միլիարդ դոլարի Patriot միջնակարգ հակաօդային հրթիռների և անհրաժեշտ սարքավորումների վաճառքին Սաուդյան Արաբիային, հայտնում է Պենտագոնը՝ Reuters-ի փոխանցմամբ։
Վաճառքը ընդգրկում է 730 PAC‑3 MSE հրթիռներ: Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ գործարքը չի խախտի Մերձավոր Արևելքում ռազմական հավասարակշռությունը և չի ազդի ԱՄՆ զինված ուժերի պատրաստվածության վրա։
Գործարքը նախատեսված է Սաուդյան Արաբիայի պաշտպանական կարողությունները ամրապնդելու և տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից