Սաքս․ Խաղաղության խորհուրդը Մերձավոր Արևելքում խաղաղ լուծում չի բերի
Աշխարհ
Խաղաղության խորհուրդը չի կարող խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում, քանի որ այն մտադիր է պարտադրել ամերիկա-իսրայելական լուծում՝ վնասելով Պաղեստինի պետության ստեղծմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի տնտեսագետ, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Տնտեսական զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
«Խաղաղության խորհուրդն ընդհանրապես կապ չունի խաղաղության հետ։ Այն ծառայում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մանիպուլյացիաներին և խոչընդոտելու է խաղաղությանը՝ փորձելով պարտադրել ամերիկա-իսրայելական լուծում՝ Պաղեստինի պետության ստեղծմանը վնաս հասցնելով»,-ընդգծել է վերլուծաբանը։
Պաղեստինյան հարցի լուծման Խաղաղության խորհրդի հնարավորությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Սաքսը նշել է, որ «հնարավոր է միայն մեկ ողջամիտ ուղի»՝ անմիջապես ընդունել Պաղեստինին ՄԱԿ–ում՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից