Չինաստանում հետաքննվում է արտակարգ իրավիճակների նախարարը
Աշխարհ
Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վան Սյանսին հայտնվել է հետաքննության կենտրոնում՝ «կուսակցական կարգապահության և օրենքի լուրջ խախտումների» կասկածանքով, ինչն իշխանությունների կողմից սովորաբար օգտագործվում է կոռուպցիան բնութագրելու համար, հաղորդում է Reuters–ը։
Չինաստանի Կուսակցության Կարգապահական վերահսկողության կենտրոնական հանձնաժողովը մանրամասներ չի ներկայացրել։
Կոռուպցիայի դեմ նախագահ Սի Ցզինփինի տարիներ շարունակվող արշավի շրջանակում անցած շաբաթ հետաքննություն էր հայտարարվել նաև բանակի բարձրագույն ղեկավարներից մեկի նկատմամբ։ Նախագահը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Չինաստանի համար պարտադիր հաղթանակի պայքար է։
63-ամյա Վան Սյանսին նախարար է նշանակվել 2022 թվականի հուլիսին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից