Հազարավոր մարդիկ լքում են Պակիստանի հյուսիս-արևմուտքը հնարավոր ռազմական գործողությունների նախազգուշացումից հետո
Աշխարհ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները այն բանից հետո, երբ մզկիթներում հնչեցվել են նախազգուշացումներ հնարավոր ռազմական գործողությունների մասին, հաղորդում է Reuters–ը։
Տեղացիների խոսքով՝ մզկիթների բարձրախոսներով մարդկանց կոչ է արվել հեռանալ տարածքից՝ անվտանգության նկատառումներով։ Տարհանումը տեղի է ունենում անվտանգության ուժերի և զինված խմբավորումների միջև լարվածության աճի ֆոնին։
Իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկը, սակայն բնակչությունը, հիշելով նախորդ նման դեպքերը, նախընտրում է հեռանալ՝ խուսափելու հնարավոր վտանգից։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից