Ալիևը զանգահարել է Իրանի նախագահին
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Բաքվի պատրաստակամությունը նպաստել տարածաշրջանում լարվածության կարգավորմանը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Շաբաթ օրը Ալիևը զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
«Զրույցի ընթացքում վերահաստատվեց, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա, և որ մեր ժողովուրդների միջև գոյություն ունեն պատմական, էթնիկ և կրոնական կապեր։
Ալիևը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարեց Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ նպաստելու լարվածության կարգավորմանը և ընդգծեց, որ մեր երկիրը կողմնակից է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից