Արեգակի վրա երեք ուժգին բռնկումներ են տեղի ունեցել
Համաշխարհային Մամուլ
Արեգակի վրա տեղի են ունեցել երեք ուժգին M դասի արեգակնային բռնկումներ։ Այս մասին փետրվարի 1-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
« վրա հունվարի 21-ից ի վեր առաջին անգամ M դասի ուժեղ արեգակնային բռնկումներ է ունեցել։ <...> Մոսկվայի ժամանակով ժամը 5-ից 8-ը ընկած ժամանակահատվածում արդեն գրանցվել է երեք նման բռնկում», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ արեգակնային ակտիվության աճը անսպասելի է, քանի որ «բոլոր ցուցանիշներով Արեգակը մտնում էր խորը դեպրեսիայի մեջ»։ Ավելին, բոլոր երեք բռնկումներն էլ տեղի են ունեցել նույն վայրում՝ 4366 համարի արեգակնային բծերի խմբում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից