Կինը կտրել է ամուսնու սեռական օրգանները՝ կասկածելով նրան անհավատարմության մեջ
Այլ
Իսպանացի կինը սպանել է իր զուգընկերոջը և կտրել նրա ամորձիներից մեկը, հաղորդում է ABC թերթը։
55-ամյա լատինաամերիկացի կինը ձերբակալվել է Բիլբաոյում՝ իր 67-ամյա` բարի սեփականատեր զուգընկերոջ սպանության կասկածանքով։ Հունվարի 30-ի առավոտյան նա զանգահարել է 911 և ոստիկանության ժամանումից հետո խոստովանել հանցագործությունը։
Աղբյուրների համաձայն՝ կինը մի քանի անգամ դանակահարել է տղամարդուն, երբ նա քնած է եղել, և կտրել է նրա ամորձիներից մեկը։ Նա, ենթադրաբար, հարձակվել է իր զուգընկերոջ վրա՝ նրան անհավատարմության մեջ կասկածելուց հետո։ Դրանից հետո կինը դուրս է եկել արյունոտ ձեռքերով և գնացել գնումներ կատարելու։
Ըստ տեղեկությունների՝ մեղադրյալը մոտ չորս տարի առաջ էր տեղափոխվել զոհի մոտ։ Զույգի հարևանները նրանց համարում էին «խաղաղ»։ Հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու