Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Իսրայելին Գազայի խաղաղության ծրագիրը խախտելու մեջ
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Իսրայելին Գազայի խաղաղության ծրագիրը չկատարելու մեջ և կոչ է արել միջազգային հանրությանը կատարել խաղաղության գործընթացը առաջ մղելու իր պարտականությունը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից այսօր Գազայի հատվածի վրա հարձակումները և հրադադարի շարունակական խախտումները», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Գազայում խաղաղության գործընթացը նոր փուլ է մտել, և որ նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու միջազգային ջանքերը: Անկարան կարծում է, որ այս իրադարձությունները ցույց են տալիս Իսրայելի կողմից խաղաղության հասնելու հետաքրքրության բացակայությունը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից