Մեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներով
Աշխարհ
Մեքսիկայի իշխանությունները մտադիր են նավթի մատակարարումների խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ խուսափելով առճակատումից, իսկ այդ ընթացքում կղզի կուղարկվի մարդասիրական օգնություն։ Այդ մասին ասվում է Մեքսիկայի նախագահի վարչակազմի կողմից տարածված հայտարարությունում։
«Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծվի դիվանագիտական ուղիներով, մինչ այդ կղզի կուղարկվեն առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ»,-ասվում է հայտարարության մեջ՝ մեջբերելով երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքերը։
Պետության ղեկավարը վերահաստատել է Մեխիկոյի հավատարմությունը կուբայական ժողովրդին աջակցելուն և նշել, որ վառելիքի մատակարարման մեխանիզմների որոնումն իրականացվում է «մարդասիրական նկատառումներից ելնելով»։ Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Մեքսիկայի հարաբերությունները բոլոր երկրների հետ հիմնված են հարգանքի և համերաշխության սկզբունքների վրա։
Շեյնբաումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցը բնութագրել է որպես հարգալից՝ հավելելով, որ կողմերը առաջ են շարժվում առևտրի և անվտանգության ոլորտներում համաձայնությունների ձեռքբերման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից