Ռուսաստանը հետաքրքրված չէ գլոբալ հակամարտությամբ. Մեդվեդև
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է, որ Մոսկվան չի ձգտում գլոբալ հակամարտության, ինչպես նաև չի փորձել սկսել լայնածավալ պատերազմական գործողություններ. նա այդ մասին ասել է TASS-ի, Reuters-ի և WarGonzo-ի հետ հարցազրույցում։
«Իհարկե, մենք շահագրգռված չենք գլոբալ հակամարտությամբ։ Մենք խելագար չենք։ Ո՞ւմ է պետք գլոբալ պատերազմը», — ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է Արևմուտքին և ՆԱՏՕ-ի երկրներին՝ կոչ անելով հաշվի առնել Ռուսաստանի շահերը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մեդվեդևը ընդգծել է, որ Մոսկվան չի դիտարկել ռազմական գործողությունների մեկնարկը որպես գլոբալ հակամարտության հրահրման միջոց, հայտնում է TASS-ը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից