Ռուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը
Ռուսաստան
Ռուսական ընկերությունների ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում Քաբուլում համապատասխան կառույցների հետ՝ Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման հնարավորությունների շուրջ։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի դեսպան Գյուլ Հասանը։
«Այո, ռուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի նկատմամբ։ Նրանցից մի քանիսն արդեն այցելել են Աֆղանստան և հանդիպումներ ու բանակցություններ են անցկացրել համապատասխան գերատեսչությունների և մասնագետների հետ», — նշել է դիվանագետը՝ պատասխանելով տվյալ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ «այդ համատեքստում սպասվում է, որ մոտ ապագայում կձեռնարկվեն գործնական քայլեր»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru