Ռուսաստան–ԱՄՆ միջուկային զինաթափման երկխոսությունը հնարավոր է New START-ի ավարտից հետո. փորձագետ
Ռուսաստան
ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են շարունակել միջուկային զինաթափման շուրջ երկխոսությունը նույնիսկ New START պայմանագրի ժամկետի ավարտից հետո, հայտարարել է Զենքերի վերահսկման ասոցիացիայի գործադիր տնօրեն Դարիլ Քիմբալը։
Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները դեռ կարող են ձեռնարկել քայլեր միջուկային վտանգի նվազեցման և նոր բանակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ներգրավելով նաև Չինաստանին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի առաջարկը գնահատել է որպես «լավ գաղափար»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պայմանագրի սահմանափակումները պահպանել ևս մեկ տարի՝ փոխադարձության պայմանով։ Կրեմլը նշել է, որ ԱՄՆ-ից առայժմ արձագանք չի ստացվել, մինչդեռ Չինաստանը ողջունել է Ռուսաստանի նախաձեռնությունը, հայտնում է Sputnik International-ը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից