Պեսկովը հայտնել է Ուկրաինայի շուրջ հաջորդ բանակցությունների օրը
Ռուսաստան
Ուկրաինայի վերաբերյալ հաջորդ բանակցությունների փուլը Աբու Դաբիում կանցկացվի փետրվարի 4–5-ին, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին խոսքը երկու նոր հանդիպման մասին է՝ չորեքշաբթի–հինգշաբթի, իսկ հենց այս երկրորդ փուլը տեղի կունենա Աբու Դաբիում, ինչը մենք կարող ենք հաստատել»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Աբու Դաբիում անցկացվել է անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների առաջին օրը, որտեղ մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
Հունվարի 24-ին կայացել է երկրորդ հանդիպումը։ Ռուսաստանի բանակցային խմբի գլխավորն է եղել ՌԴ ԶՈւ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովը։ Ուկրաինական կողմի ղեկավարն է եղել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը՝ եռակողմ աշխատանքային խմբի կազմում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից