Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին իր քաղաքացիներին անհիմն հարցաքննությունների պատճառով
Աշխարհ
Չինաստանը արտահայտում է իր խոր վրդովմունքը և վճռական բողոքը վերջին շրջանում Չինաստանի ընկերությունների աշխատակիցների՝ ԱՄՆ մուտքի ժամանակ իրականացված անիմաստ ձերբակալությունների և անհարկի հարցաքննությունների պատճառով, հայտարարել է ՀԺ ԿԽԱ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ վերջին շրջանում ԱՄՆ իրավապահ մարմինները բազմիցս իրականացրել են երկարատև և անհիմն հարցաքննություններ, ձերբակալություններ և արտաքսումներ Չինաստանի ընկերությունների աշխատակիցների նկատմամբ։
Լին Ցզյանը նշել է, որ ԱՄՆ իրավապահ մարմինների գործողությունները խիստ դաժան են, լուրջ կերպով խախտում են չինացի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև վնասում են երկու երկրների միջև նորմալ բիզնես-փոխանակման և համագործակցության մթնոլորտը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից