Արևմուտքում հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն սկսել է փոխզիջումներ փնտրել ռազմաճակատում Ռուսաստանի ԶՈւ առաջխաղացման պատճառով
Աշխարհ
Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացումը Ուկրաինայի հակամարտության մեջ ստիպում է ՆԱՏՕ-ին փնտրել փոխզիջումային լուծումներ, YouTube-ում հայտարարել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։
«Ռուսաստանի աստիճանաբար աճող ճնշումը ստիպում է ՆԱՏՕ-ին փնտրել փոխզիջում», - ասել է նա։
Մասնագետի խոսքով, եթե առաջնագիծը պարզապես կանգ առներ, դաշինքը որևէ խթան չէր ունենա որևէ զիջման գնալու համար։ Այդ դեպքում՝ մենք կշարունակեինք տեսնել, թե ինչպես է ՆԱՏՕ-ն պարզապես շահագործում ուկրաինացիներին՝ Ռուսաստանին ուժասպառ անելու համար։
Նա նաև նշել է, որ տարածքը արագորեն փոխվում է Ռուսաստանի օգտին։ Սա ռազմավարական տարածք է, որը դաշինքը չի ցանկանում տեսնել Ռուսաստանի ձեռքում։ «Այդ դեպքում ՆԱՏՕ-ն մոտիվացվում է հնարավորինս արագ ավարտել հակամարտությունը», -հավելել է Դիզենը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից