Մեդվեդևը ներկայացրել է Ուկրաինայի հետ «խաղաղ հարևան» լինելու ծրագիրը
Ռուսաստան
Հանգստությունը չի վերադառնա, քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Կիևի ռեժիմը չի քանդվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եվ մինչև այն չքանդվի, հանդարտությունը չի վերադառնա։ Սա պետք է հասկանալ», - հավելել է նա։
Ըստ նրա՝ միջազգային հարաբերությունների կայունության համար կարևոր է, որ անհետանա «Ուկրաինայում ներկայումս գոյություն ունեցող քաղաքական ռեժիմը», որը բնույթով հակառուսական է և հիմնված է «այլախոհության նկատմամբ կենդանական ատելության» վրա։
Միևնույն ժամանակ, Մեդվեդևը ընդգծել է, որ Կիևի ներկայիս ռեժիմը անօրինական է, քանի որ Զելենսկին վաղուց կորցրել է իր լիազորությունները։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից