Աֆղանստանի իշխանությունները 2026 թվականին նախատեսում են մի շարք պաշտոնական այցեր ՌԴ
Աշխարհ
Աֆղանստանի իշխանությունները 2026 թվականին նախատեսում են մի շարք պաշտոնական այցեր իրականացնել Ռուսաստան, հայտարարել է ՌԴ-ում Աֆղանստանի դեսպան Գուլ Հասանը ТАСС-ին տված հարցազրույցում։
«2026 թվականին սպասվում են Աֆղանստանի բարձր մակարդակի ներկայացուցիչների այցերը ՌԴ, ինչը կապված է Ռուսաստանի կողմից Աֆղանստանի պաշտոնական ճանաչման հետ»,-նշել է դիվանագետը Մոսկվայում իր պաշտոնը ստանձնելու առաջին հարցազրույցում։
Նա հավելել է․ «Բացի այդ, Աֆղանստանի բարձր մակարդակի պատվիրակությունը ամեն տարի մասնակցում է Կազանի տնտեսական ֆորումին։ Այս տարի նույնպես սպասվում է, որ Աֆղանստանի ներկայացուցիչները կմասնակցեն այս միջոցառմանը»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 1-ին Մոսկվա է ժամանել Աֆղանստանի նոր դեսպան Գուլ Հասանը, իսկ հուլիսի 3-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է նրա հավատարմագրերի պատճենները։ Այդ ժամանակ ՄԻԴ ՌԴ-ն ТАСС-ին հայտնել է, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից