Ուկրաինան սպասում է Շվեդիայից ՀՕՊ միջոցների ամենամեծ առաքումներին
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը, շվեդ գործընկեր Փոլ Յոնսոնի հետ քննարկումներից հետո, հայտարարել է, որ Ստոկհոլմը պատրաստում է Ուկրաինայի համար ՀՕՊ միջոցների ամենամեծ առաքումները, այդ թվում՝ հեռահար թռչող անօդաչու սարքեր։
«Շվեդական կողմը պատրաստում է օգնության լայնածավալ փաթեթ, որը ներառելու է հակաօդային պաշտպանության միջոցներ և ռադարներ՝ Saab ընկերությունից, ինչպես նաև ներդրումներ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համալիրում՝ լրացուցիչ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և անօդաչու սարքեր, այդ թվում՝ հեռահար թռչող անօդաչու սարքեր»,-Ֆեդորովի խոսքերն է մեջբերել ուկրաինայի ռազմական գերատեսչության կայքը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից