Ճապոնիայի իշխող կուսակցությունը մոտ է խոշոր հաղթանակի խորհրդարանական ընտրություններում
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ըստ Asahi թերթի հարցման, մեծ առավելությամբ կհաղթի փետրվարի 8-ին կայանալիք խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում, հայտնում է Reuters-ը։
Հարցման համաձայն՝ իշխող կուսակցությունը կարող է ստանալ 233 մանդատից զգալիորեն ավելի՝ ներկայիս 198-ի փոխարեն, իսկ կոալիցիոն գործընկերների հետ միասին՝ շուրջ 300 տեղ։ Սա կուժեղացնի Տակաիչիի դիրքերը և նրան կտա մանդատ՝ շարունակելու ծախսերի աճին ու հարկային արտոնություններին ուղղված տնտեսական քաղաքականությունը։
Տնտեսագետները զգուշացնում են, որ լայնածավալ խթանումը կարող է մեծացնել գնաճային ճնշումները, թուլացնել իենը և ստիպել Ճապոնիայի Կենտրոնական բանկին արագացնել տոկոսադրույքների բարձրացումը։
Միաժամանակ իշխանությունները նշում են, որ կառավարությունը շարունակում է հանձնառու մնալ պետական պարտքի նվազեցմանն ու ֆինանսական բարեփոխումներին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից