Մեդվեդևը զգուշացնում է․ միջուկային զենքի վերահսկման պայմանագրի ավարտը պետք է մտահոգի աշխարհին
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ–Ռուսաստան վերջին գործող միջուկային զենքի վերահսկման պայմանագրի՝ New START-ի ժամկետի ավարտը առանց հետագա հստակ պայմանավորվածության կարող է լուրջ վտանգներ ստեղծել համաշխարհային անվտանգության համար, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ պայմանագրի գործողության դադարեցումը այս շաբաթ կարող է արագացնել «Դատաստանի օրվա ժամացույցը», որը խորհրդանշում է մարդկությանն սպառնացող ինքնաոչնչացման վտանգը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ համաշխարհային հակամարտությամբ, իսկ միջուկային զենքի վերահսկման մեխանիզմների քայքայումը աշխարհը դարձնում է ավելի անկայուն և վտանգավոր։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից