ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի HIMARS բազմակի հրթիռային համակարգի (ՀՌՀ) արձակիչները և С-300 զենիթահրթիռային համակարգը ոչնչացվել են «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի հարվածներով։
Նախարարության տվյալներով՝ «Իսկանդեր» անձնակազմը հրթիռային հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնյանսկ գյուղի մոտակայքում գտնվող ուկրաինական С-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի դիրքերին։ Հարվածի հետևանքով՝ ոչնչացվել է ռադարային կայան, հրամանատարական մեքենա և համակարգի երեք արձակիչ՝ անձնակազմի հետ միասին։
Ավելին, նմանատիպ հարված է հասցվել Խարկովի մարզի Վոլոդարովկա գյուղի մոտակայքում գտնվող ուկրաինական HIMARS ՀՌՀ դիրքերին։ Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հարձակման արդյունքում՝ ոչնչացվել է HIMARS արձակիչ և մինչև տասը զինծառայող։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին