Ռուսաստանը բաց է երկխոսության համար․ Պեսկով
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում Արևմուտքի հետ երկխոսության համար։
Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Եվրամիությունն ունի Ռուսաստանի հետ ուղիղ հաղորդակցման ուղի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի միջև շփումների կազմակերպման վերաբերյալ հարցին։
«Ներկայումս Մակրոնի հետ շփումների կազմակերպման վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա, բայց այն գաղափարը, որ երկխոսության ուղիները անհրաժեշտ են, հիմնավոր է, և մենք կիսում ենք այն։ Չմոռանանք, որ նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մենք բաց ենք մնում երկխոսության համար։ Այնքան լայն ձևաչափով, որքանին պատրաստ են եվրոպացիները։ Մենք չէինք որևէ ձևաչափով հաղորդակցության բոլոր ձևերի դադարեցման նախաձեռնողը։ Եվրոպացիներն են դա արել», - բացատրել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից