Նախատեսվում է Իրանի և ԱՄՆ-ի մոտակա բանակցությունների մեկնարկ
Աշխարհ
Իրանը և Միացյալ Նահանգները կարող են առաջիկա օրերին սկսել բանակցություններ, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, գրում է Sputnik International-ը։
Տեղեկատվության համաձայն՝ իրանական կողմից հնարավոր բանակցողը կլինի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Բանակցությունների անցկացման վայրն ու հստակ ժամկետները դեռ որոշված չեն։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել էր, որ Թեհրանը ուսումնասիրում է բանակցությունների հնարավոր ձևաչափը՝ առաջնահերթ համարելով պատժամիջոցների վերացումը և ազգային շահերի պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ դիվանագիտությունը մնում է Իրանի հիմնական ուղին, սակայն վստահությունը պետք է հիմնավորվի գործնական քայլերով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից