Լաուրա Ֆերնանդեսը հաղթել է Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում
Աշխարհ
Կոստա Ռիկայում նախագահական ընտրություններում, Սուվերեն Ժողովրդավարության իշխող կուսակցության թեկնածու Լաուրա Ֆերնանդեսը հաղթել է առաջին փուլում։
Ֆերնանդեսը հավաքել է 48.33% ձայն, իսկ իր հիմնական մրցակիցը՝ Ազգային Վերածննդի կուսակցության թեկնածու Ալվարո Ռամոսը, ստացել է 33.42%։
Կոստա Ռիկայի օրենքի համաձայն՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ավելի քան 40% ձայն, ինչը Ֆերնանդեսը գերազանցել է։
Նա կփոխարինի ներկայիս նախագահ Ռոդրիգո Չավես Ռոբլեսին և հայտարարել է, որ շարունակելու է գործող տնտեսական քաղաքականությունը։
Ֆերնանդեսը խոստացել է նաև շարունակել իր նախընտրական ծրագիրը՝ պայքարելու կազմակերպված հանցագործության դեմ և խրախուսելու արտասահմանյան ներդրումներից, գրում է TASS-ը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից