Երեխան դուրս է եկել 55-օրյա կոմայից՝ լսելով ընկերների ձայները
Այլ
Չինաստանում Լյու Չուքսի անունով ութամյա տղան 55 օր անցկացրել է կոմայի մեջ և արթնացել՝ լսելով իր դասընկերների ձայները, գրում է South China Morning Post-ը՝ նշելով, որ 2025 թվականի նոյեմբերին երեխան վթարի էր ենթարկվել՝ ստանալով թոքերի և ուղեղի վնասվածքներ։
Բժիշկները նրա ապաքինման հավանականությունը գնահատել էին չափազանց ցածր։ Սակայն Լյու Չուքսիի մայրը հրաժարվել էր հանձնվել և դիմել էր երկրի այլ բժշկական հաստատություններ։ Բժիշկներից մեկը կարծիք էր հայտնել, որ երեխան կարող է կոմայից դուրս գալ ծանոթ ձայների շնորհիվ։ Չուքսիի ուսուցիչը նրա դասընկերների մասնակցությամբ հոլովակներ է պատրաստել, որոնցում երեխաներից մեկն ասում է. «Չուքսի, շուտ ուշքի արի, որ ֆուտբոլ խաղանք»։ Մեկ այլ աշակերտ էլ նրան հիշեցնում է, որ քննությունները շուտով սկսվելու են. «Մենք շատ ենք կարոտել քեզ։ Եթե լսում ես մեզ, խնդրում եմ, բացիր աչքերդ։ Քննությունները մոտենում են, մենք սպասում ենք քեզ, միասին կսովորենք»։ Երեխաները նաև երգել են իրենց ընկերոջ սիրելի երգերը և պատմել իրենց դասարանից զվարճալի պատմություններ։
Լյու Չուքսի մայրը ամեն օր նրա համար միացրել է դասընկերների մասնակցությամբ այդ տեսանյութերն ու ձայնագրությունները: Կոմայի 45-րդ օրը երեխան սկսել է շարժել կոպերը, իսկ մի քանի օր անց ժպտացել՝ լսելով ուսուցչի ձայնը: 55-րդ օրը տղան գիտակցության է եկել և շարժել ձախ ձեռքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին