Ուկրաինան և Արևմուտքը համաձայնեցրել են հրադադարի խախտումների համատեղ արձագանքի ծրագիր
Աշխարհ
Ուկրաինան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցրել է ծրագիր, որի համաձայն՝ ապագա հրադադարի ցանկացած խախտում Ռուսաստանի կողմից կհանգեցնի փուլային համատեղ արձագանքի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Ծրագիրը քննարկվել է դեկտեմբեր–հունվար ամիսներին և նախատեսում է արձագանքման մի քանի մակարդակ։
Առաջին 24 ժամում նախատեսվում է դիվանագիտական նախազգուշացում և անհրաժեշտության դեպքում՝ Ուկրաինայի բանակի գործողություններ։
Խախտումների շարունակման դեպքում գործընթացը կանցնի երկրորդ փուլ՝ եվրոպական երկրների մասնակցությամբ։
Լայնամասշտաբ հարձակման պարագայում 72 ժամ անց հնարավոր է ԱՄՆ-ի մասնակցությամբ համատեղ ռազմական արձագանք, հայտնում է reuters-ը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի