Գազայի բնակիչները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բժշկական օգնություն ստանալու նպատակով մուտք են գործել Եգիպտոս
Աշխարհ
Բժշկական օգնության կարիք ունեցող պաղեստինցիների խումբը 2025 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ «Ռաֆահ» անցակետով հատել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանը։ Այս մասին հայտնել է եգիպտական «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։
Դրա տեղեկություններով՝ տուժածներին ուղեկցել են նրանց հարազատները, և բոլորը տեղում կարճատև բժշկական զննությունից հետո կուղեգրվեն Հյուսիսային Սինայի նահանգի հիվանդանոցներ։ Տվյալներ այն մասին, թե «Ռաֆահ» սահմանային անցակետի աշխատանքի առաջին օրը որքան Գազայի բնակիչ է մուտք գործել Եգիպտոսի տարածք, առայժմ չկան։
Սակայն հեռուստաալիքը նշել է, որ նախնական տվյալներով, արտասահմանում բուժման կարիք ունի մոտ 22 հազար պաղեստինցի։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru