ԵԱՀԿ-ն ցանկանում է վերահսկել Ուկրաինայում խաղաղությունը
Աշխարհ
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավար Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պետք է նպաստի Ուկրաինայում հրադադարի մոնիթորինգին և խաղաղության համաձայնագրի աջակցությանը։ Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում Կասիսի և գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի` Կիև կատարած այցից հետո։
«ԵԱՀԿ-ն պետք է պատրաստ լինի, երբ պայմանները թույլ տան, նպաստել հրադադարի մոնիթորինգին և խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Այս այցը հնարավորություն էր` հստակ ներկայացնելու այն կոնկրետ գործիքները, որոնք ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել նման գործընթացի համար», - հայտարարել է Կասիսը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի