Իսրայելում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
Մերձավոր Արևելք
Իսրայելում ավարտվել են Կնեսետի 19-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Ինչպես գրում է The Jerusalem Pօst-ը, 99% ձայների հաշվարկից հետո առավել շատ քանակությամբ ձայն է հավաքել վարչապետ Բենիամին Նեթանյահուի Լիկուդ և Մեր տունն Իսրայելն է կուսակցությունների բլոկը: Բլոկին հավանաբար բաժին կհասնի խորհրդրանի պատգամավորական մանդատներից 31-ը:
Այսպիսով՝վարչապետ Նեթանյահուն կմնա իր պաշտոնին:
Երկրորդ տեղում ձայների առավելությամբ գտնվում է Եշ Աթիդ կուսակցությունը: Նրան կհասնի 19 պատգամավորական մանդատ: Ձախակողմյան Ավոդեն կունենա 17 տեղ, կրոնական աջակողմյան Հրեական տուն-ը՝ 12:
ԿԸՀ-ի տվյալներով ընտրություններում գրանցվել է ընտրողների ռեկորդային ակտիվություն, որպիսին չէր եղել 1999-ից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ