Ռուսաստանը պատրաստ է նոր աշխարհին՝ առանց միջուկային սահմանափակումների․ Ռյաբկով
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է նոր իրականությանը, որտեղ միջուկային զենքի վերահսկման սահմանափակումներ չեն գործի, հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ եթե Մոսկվան և Վաշինգտոնը չհասնեն համաձայնության, ապա փետրվարի 5-ին կլրանա NEW START պայմանագրի գործողության ժամկետը։
Ռյաբկովը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ռուսական առաջարկներին չպատասխանելը նույնպես կարելի է համարել դիրքորոշում։
Նա հավելել է, որ աշխարհում առաջին անգամ տասնամյակների ընթացքում երկու խոշորագույն միջուկային տերությունները կարող են գործել առանց սահմանափակումների գրում է reuters-ը։
Ռուսաստանը, նրա խոսքով, աջակցում է Չինաստանի դիրքորոշմանը զինատեսակների վերահսկման հարցում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի