ԱՄՆ-ն և Եվրոպան «ռազմական պատասխան» կտան Ուկրաինայում խաղաղության հնարավոր խախտմանը
Աշխարհ
ԱՄՆ-ն, Ուկրաինան և եվրոպական երկրները համաձայնության են եկել բազմաշերտ ծրագրի շուրջ՝ աջակցելու Մոսկվայի և Կիևի միջև ապագայում կնքվող ցանկացած խաղաղության համաձայնագրի, հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը և եվրոպական երկրները համաձայնության են եկել «համակարգված ռազմական արձագանքի» վերաբերյալ, եթե Ռուսաստանը «հետևողականորեն խախտի» համաձայնագիրը։ Սկզբում պատասխանը կներառի դիվանագիտական նախազգուշացում և Ուկրաինայի զինված ուժերի գործողություններ։ Այս գործողությունները կձեռնարկվեն համաձայնագրի խախտումից հետո 24 ժամվա ընթացքում։
Եթե մարտական գործողությունները շարունակվեն, կմիջամտի «կամավորների կոալիցիան»։ Լայնածավալ հարձակման սրացումը կհանգեցնի Արևմուտքի կողմից աջակցվող ուժերի ակտիվացմանը։ Նախատեսվում է նաև ամերիկյան զորքերի տեղակայում։ Արևմտյան ուժերը, ինչպես սպասվում է, կտեղակայվեն հրադադարի առաջին խախտումից 72 ժամ անց։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru