Չինաստանն ու Ուրուգվայը քննարկել են համատեղ համագործակցության հնարավորությունները
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ցինփին Պեկինում հանդիպել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիի հետ և կոչ արել առաջ մղել «հավասար և կարգավորված բազմակենտրոն աշխարհ» գաղափարը։
Սիի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել ներառական և համատեղ տնտեսական համակարգ՝ մարդկության ընդհանուր ապագայի համար։
Օրսիի այցը Պեկին առաջինն է Հարավային Ամերիկայից այս տարվա ընթացքում։ Նա նշել է, որ այցը նպատակ ունի ուժեղացնել Ուրուգվայի դիրքը աշխարհում ու ստեղծել ներդրումային հնարավորություններ։ Օրսին գլխավորում է 150 հոգանոց պատվիրակություն, որի կազմում են նաև բիզնեսի ղեկավարներ։ Այցը կտևի մինչև փետրվարի 7-ը և ներառելու է նաև Շանհայ քաղաքը հայտնում է reuters-ը։
Ուրուգվայը Չինաստանի համար կարևոր արտահանման գործընկեր է, մինչդեռ Չինաստանը երկիրը ապահովում է մեքենաշինության, էլեկտրոնիկայի և քիմիական արտադրանքի ներմուծմամբ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի