ԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումը
Աշխարհ
Մերձավոր Արևելքը այլևս չի կարող հանդուրժել ԱՄՆ–Իրան հակամարտությունը, և Թեհրանը պետք է հասնի միջուկային համաձայնության Վաշինգտոնի հետ, ասաց Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը Դուբայում։
Իրանն ու ԱՄՆ–ն պատրաստվում են ուրբաթ վերսկսել միջուկային բանակցությունները Թուրքիայում։ Ընթացող հանդիպումներին մասնակցելու են նաև տարածաշրջանային երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը։
ԱՄՆ ռազմական ներկայությունը Իրանի մոտ կապված է վերջին ամիսների բռնաճնշումների հետ, որոնք դարձել են 1979 թվականի հեղափոխությունից ի վեր ամենամեծ անկարգությունները, գրում է reuters-ը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի