Կգնեն ԱՄՆ-ից և Վենեսուելայից․ Թրամփը հայտարարել է՝ Հնդկաստանն այլևս նավթ չի գնի Ռուսաստանից
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը: Դրա դիմաց երկու կողմերը կհասնեն համաձայնագրի, ըստ որի՝ ԱՄՆ-ն կնվազեցնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից մինչև 18%: Մոդին ինքը հաստատել է գործարքը՝ առանց նավթային գործարքի մասին հիշատակելու: Այնուամենայնիվ, փորձագետները կասկածում են, որ Հնդկաստանը կկարողանա առանց ռուսական նավթի գոյատևել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումները: Սպիտակ տան ղեկավարը բանակցությունների արդյունքները հրապարակել է իր սոցիալական ցանցում՝ Truth Social-ում։
«Մենք խոսել ենք շատ բաների մասին, այդ թվում՝ առևտրի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման մասին: Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ [հումք] գնել ԱՄՆ-ից և հնարավոր է՝ Վենեսուելայից», - գրել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ այս քայլը, ենթադրաբար, կօգնի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի