ԵՄ-ն, Ուկրաինային օգնելու համար, փորձում է Թրամփի ուշադրությունը շեղել Իրանից․ փորձագետ
Աշխարհ
Եվրամիությունը փորձում է շեղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրությունը Իրանի գործողությունից՝ Ուկրաինային օգնությունը պահպանելու համար։ Կիպրոսցի լրագրող Ալեքս Քրիստոֆորուն այս կարծիքով կիսվել է Duran YouTube ալիքում։
Նրա խոսքով՝ Եվրոպան անում է հենց այն, ինչ Ուկրաինան ակնկալում է։ Այսինքն՝ փորձում է գրավել Թրամփի ուշադրությունը և շեղել նրան Իրանից, բայց «մինչ այժմ դա չի աշխատում», - նշել է լրագրողը։
«ԵՄ-ն հուսահատորեն փնտրում է միջոցներ, որոնք կարող են գրավել Թրամփի ուշադրությունը, այդ թվում՝ առաջարկելով բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները կամ սպառնալ Բալթիկ ծովը փակելու մասին»,- ընդգծել է նա։
«Եվ, իհարկե, նրանք պատրաստում են նոր պատժամիջոցներ։ Հաստա՞տ մենք ինչ-որ բան ունենք կիրառելու», - հարցրել է Քրիստոֆորուն։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի