Բաթումիում ձերբակալվել է Ուկրաինայից ժամանած թմրավաճառ
Աշխարհ
Վրաստանի իրավապահ մարմինները Բաթումիում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու՝ խոշոր քանակությամբ թմրամիջոցների իրացման փորձի ժամանակ, երեքշաբթի հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը։
«Աջարիայի Ներքին գործերի նախարարության վարչության աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու (ծնված 1979 թ.)՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացմանը նպաստելու մեղադրանքով», — նշվում է ՆԳՆ հայտարարությունում։
Գերատեսչության տվյալներով՝ մեղադրյալի բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են 55 փաթեթ մեթադոն թմրամիջոց, որը նախապես փաթեթավորված էր Բաթումիում վաճառքի համար։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի