Դանիացիների մեծամասնությունը ԱՄՆ-ին համարում է հակառակորդ
Աշխարհ
Դանիացիների ավելի քան կեսը ԱՄՆ-ին համարում է հակառակորդ, ոչ թե դաշնակից, ընդհուպ նաև ԱՄՆ-ի՝ Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունների ֆոնին, նշվում է Epinion հետազոտական ընկերության կողմից Դանիայի DR հեռուստառադիոկոմիտեի համար իրականացված հարցման մեջ։
Հարցման արդյունքներով՝ դանիացիների 60%-ը ԱՄՆ-ին համարել է հակառակորդ, մինչդեռ միայն 17%-ը ԱՄՆ-ին համարել է դաշնակից։ Մնացած 23%-ը դժվարացել է պատասխանել կամ խուսափել է դրանից։ Հարցումը անցկացվել է հունվարի 21–28-ը՝ ավելի քան հազար չափահաս դանիացիների շրջանում։
Հարցման ստատիստիկական սխալը կազմում է մոտ երեք տոկոսային միավոր։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի