Իսպանիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերի հասանելիությունը մինչև 16 տարեկան երեխաների համար
Աշխարհ
Իսպանիայի կառավարությունը կսահմանի սոցիալական ցանցերի հասանելիության արգելք մինչև 16 տարեկան անչափահասների համար, երեքշաբթի օրը Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Իսպանիան կսահմանի սոցիալական ցանցերի հասանելիության արգելք մինչև 16 տարեկան անչափահասների համար։ Հարթակները պարտավոր կլինեն ներդնել տարիքի արդյունավետ ստուգման համակարգեր՝ իրական և գործող սահմանափակումներ», — ասել է նա։
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը հաջորդ շաբաթ կներկայացվի նախարարների խորհրդի քննարկմանը։ Սանչեսը պարզաբանել է, որ այս քայլը կլինի նորմատիվ փաթեթի մի մաս, որն ուղղված է «առողջ թվային միջավայրի» ձևավորմանը և խոշոր թվային հարթակների կողմից չարաշահումների դեմ պայքարին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի