Թրամփը «կարմիր գիծ» է անցել Գրենլանդիայի հարցում. Ֆինլանդիայի ԱԳ նախարար
Աշխարհ
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը ասել է, որ Եվրոպան շարունակում է վստահել ԱՄՆ-ին, սակայն Դոնալդ Թրամփը «կարմիր գիծ» է անցել Գրենլանդիայի հարցում։ Նա հույս է հայտնել, որ Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կհանգեցնեն դրական արդյունքի և իրավիճակը չի սրվի։
Թրամփը բազմիցս առաջարկել է Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։ 1951 թվականի համաձայնագրով Վաշինգտոնը պարտավորվել է պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայի դեպքում, գրում է TASS-ը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի