Սիրիայի կառավարական զորքերը ջախջախում են գրոհայինների թիկունքային բազաները
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարական զորքերը գրոհայինների դեմ ռազմական գործողություններ են իրականացնում Լիբանանի հետ սահմանակից լեռնային մի շարք բնակավայրերում: Այդտեղի զինված ծայրահեղական գրոհայինները ներթափանցում էին Դամասկոսի շրջակայք, որտեղից հարձակումներ էին գործում բանակի հերթապահ կետերի վրա: Ալ Վատան գործակալության տվյալներով՝ տեղանքի մաքրման ընթացքում ոչնչացվել է և գերի են վերցվել հսկայան քանակով վարձու գրոհայիններ:
Սիրիական բանակի հետևակային ջոկատները հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բաց թողել մայրաքաղաք Դամասկոսից 40կմ հյուիսի-արևմուտք ընկած Քալամունի շրջանում: Մայրաքաղաքից հարավ-արևմուտք ընկած Դարա և Մուադամիա քաղաքներում կառավարական զորքերը վերջնական ջախջախիչ գրոհներն են կազմակերպում զինված խմբավորումների նկատմամբ, ովքեր դեռ զենքը վայր չեն դրել:
Ինչպես շարունակում է հայտնել Ալ Վատանը, Դամասկոսի միջազգային օդանավակայան տանող ավտոմայրուղին միանագամայն անվտանգ է դարձել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ