«Ինչ սուր ա ընկալվել խմելու մասին քոմենթս»․ Մարիամ Փաշինյան
Այլ«Ինչ սուր ա ընկալվել խմելու մասին քոմենթս»,– այսպես է Մարիամ Փաշինյանն արձագանքել իր նախորդ հրապարակման շուրջ քննարկումներին ու արձագանքներին։
«Գուցե մեջը ճշմարտություն կա, գուցե շատ ժամանակ մենք հետևում ենք մեծամասնությանը ու վախենում ենք մնալ մենակ։ Դա կոչվում ա ՙpeer pressure՚, չկա զարմանալի ու տարօրինակ բան, դա հայտնի բան ա, ես չեմ հորինել, բայց կարող եք կրեդիտը ինձ տալ, ավելի լավ»,– շարունակել է վարչապետի ավագ դուստրը։
Նա նաև հիշել է իր ուսանողական տարիները՝ հորդորելով սովորել ո՛չ ասել ու չվախենալ մեկուսացված մնալուց․ «Տարտուի համալսարանում էլ շատ սուր ՙpeer pressure՚ կար partying-ի, եթե էտ ձևով մարդկանց հետ չէիր շփվում, մնում էիր շրջանակից դուրս»,– գրել է նա։
«Մեծամասնության մեջ տեղավորվելը մեր ստեղծարար կողմը սպանելու ամենաարագ ձևն ա ու սա միայն ալկոհոլի մասին չի։ Սա ամենինչի մասին ա՝ հագուստի, ապրելակերպի, խոսալու ձևի, ձայնի, մազերի, հոբբիների, կյանքի ընտրությունների»,– իր ասելիքը փորձել է պարզաբանել Մարիամը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի